Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Իսպանիայում հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը:

Մամուլի փոխանցմամբ, վարակը հաստատվել է Կանարյան կղզիներում գտնվող մարդու մոտ: Նա մեկն էր հինգ անձանցից, ում ուսումնասիրում էին բժիշկները: Նրանց մեկուսացրել էին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ հաղորդակցվել էր գերմանացի տղամարդու հետ, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: