Իսպանիայում ձերբակալել են հայ-վրացական քրեական խմբավորման անդամների. ՆԳՆ (տեսանյութ)

Իսպանիայի թագավորության ազգային ոստիկանությունը, Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ, իրականացրել են ևս մեկ հաջող հատուկ գործողություն՝ «Կուշ-2» անվանմամբ: Հատուկ գործողությանը ակտիվ ներգրավված են եղել ինտերպոլը և եվրոպոլը:

Գերատեսչության փոխանցմամբ, հատուկ ոստիկանական գործողությունները իրականացվել են միանգամից մի քանի քաղաքներում: Նրանում մասնակցել են 800-ից ավելի իսպանացի ոստիկան և Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի իրավապահ ոլորտում միջազգային համագործակցության կենտրոնի աշխատակիցները:

«Նշված հատուկ գործողության արդյունքում բացահայտվել է հայ-վրացական քրեական խմբավորում, որը ազգությամբ հայ «օրենքով գողի» հետ ղեկավարում էին Շուշանաշվիլի եղբայրները:

Հատուկ գործողության արդյունքում, Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Ալբասետեում, Մուրսիայում, Ժիրոնայում և Գրանադայում ձերբակալվել է հայ-վրացական մաֆիայի 129 անդամ, այդ թվում 7 «օրենքով գող»: Նրանք հիմնականում հայեր են»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: