Իսպանիայում ձերբակալել են երկու քրեական հեղինակությանը
Իսպանիայում ձերբակալել են երկու քրեական հեղինակությանը

Վրացի և իսպանացի իրավապահների կողմից մի քանի օր առաջ իրականացրած «Կուշ 3» հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են երկու քրեական հեղինակություններ,-այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վլադիմեր Բորցվաձեն:

Նրա խոսքերով Իսպանիայի Մարբեյա քաղաքում հատուկ գործողության արդյունքում իրավապահները ձերբակալել են 11 մարդու, այդ թվում երկու քրեական հեղինակություն:

«Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները ակտիվ մասնակցել են քրեական գործունեությանը: Հետաքննությունը նրանց մեղադրել է Իսպանիայի ՔՕ 515, 390 և 141-րդ հորդվածներով, որը նշանակում է՝ փաստաթղթերի կեղծում, քրեական խմբավորումներին անդամակցություն և սպանության նախապատրաստման նպատակով դավադրություն»,-ասել է Բորցվաձեն:

Ինչպես նշել է նա, ձերբակալվածները դատվելու են Իսպանիայում: