Իսպանիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 15-ը
Իսպանիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 15-ը

Իսպանիան արտակարգ դրությունը կերկարաձգի մինչև մայիսի 15-ը:

Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի կիսադատարկ դահլիճում խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է, որ վերջին տվյալների համաձայն, երկրում սկսվում է վարակի տարածման նվազումը, սակայն համավարակը դեռ չի ավարտվել:

Վերջին տվյալներով, Իսպանիայում կորոնավիրուսով վարակված է 152 000 մարդ: Զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը: