Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 12 183 նոր դեպք
Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 12 183 նոր դեպք

Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 12 183 նոր դեպք:

Իսպանական «Էլ պաիս» հրատարակությունը գրում է, որ սա երկրորդ ալիքի ամենաբարձր ցուցանիշն է: Վերջին երկու օրերին Իսպանիայում նկատվում է վարակի դեպքերի կտրուկ աճ:

Իսպանական մամուլի տեղեկությամբ, երկրում 100 000 բնակչի վրա գալիս է վարակման 238 դեպք: Մարտ-Ապրիլ ամիսների հետ համեմատ, Իսպանիայում օրական կատարվում է վեց անգամ ավելի թեստ:

«Էլ Պաիսը» գրում է, որ «կովիդ 19»-ով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել մայրաքաղաք Մադրիդում, որտեղ կորոնավիրուսը վերջին մեկ օրում ախտորոշվել է 4195 դեպք: