Իսպանիան կորոնավիրուսի դեմ պատվաստման համընդհանուր ծրագիրը սկսելու է հունվարին
Իսպանիան կորոնավիրուսի դեմ պատվաստման համընդհանուր ծրագիրը սկսելու է հունվարին

Իսպանիան կորոնավիրուսի դեմ պատվաստման համընդհանուր ծրագիրը սկսելու է հունվարին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը: Նրա խոսքով, իշխանությունները ակնկալում են, որ վեց ամսվա ընթացքում պատվաստումների ծրագիրը կներառի բնակչության զգալի մասը:

Ինչպես նշել է Պեդրո Սանչեսը, Իսպանիան և Գերմանիան առաջին եվրոպական երկրներն են, որոնք պատրաստ ունեն պատվաստումների ամբողջական ծրագիրը:

«Կլինի պատվաստման 13 հազար կետ», – մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի վարչապետը:

Ըստ Պեդրո Սանչեսի, պատվաստումներն ի սկզբանե կարվեն առաջնային խմբերին: Ծրագիրը նախարարների կաբինետին կներկայացվի նոյեմբերի 24-ին:

Ինչպես գրում է «ռոյթերսը», կորոնավիրուսի դեպքերի քանակով Իսպանիան Ֆրանսիայից հետո Եվրոպայում երկրորդ տեղում եմ: Երկրում գրանցված է «կովիդ 19»-ի մոտ 1,5 միլիոն դեպք: Մահացել է 46 619 վարակակիր: