Իսպանիան իր սահմաններն է բացում եվրոպացի զբոսաշրջիկների համար
Իսպանիան իր սահմաններն է բացում եվրոպացի զբոսաշրջիկների համար

Իսպանիան եվրոպացի զբոսաշրջիկների համար բացում է սահմանները: Ինչպես հաղորդում է «Բի Բի Սին», այսուհետ Իսպանիա կարող են այցելել Եվրամիության, ինչպես նաև Շենգենի գոտու երկրների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:

Սակայն, ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետը, հիգիենայի նորմերի պաշտպանությունը խիստ վերահսկվելու է: Օդանավակայաններում չափելու են ուղևորների ջերմությունը և հարցնելու են նրանց բժշկական պատմության մասին:

Այս պահին Լիսաբոնի պահանջով, փակ կլինի Պորտուգալիայի հետ սահմանը:

Հիշեցնենք, որ Իսպանիան, Իտալիայից և Միացյալ Թագավորությունից հետո կորոնավիրուսից ամենատուժած երկիրն է: Համավարակի հետևանքով մահացել է 28 322 մարդ:

Իսպանիա տարեկան այցելում է 80 միլիոն զբոսաշրջիկ: Այս ոլորտից ստացված եկամուտը կազմում է երկրի համախառն ներքին արտադրանքի 12 տոկոսը, ուստի զբոսաշրջության բացումը կարևոր է Իսպանիայի տնտեսության համար: