«Իսլամական պետության» դեմ պայքարում Վրաստանը ԱՄՆ-ի թիմում է. Դավիթ Զալկալիանի
«Իսլամական պետության» դեմ պայքարում Վրաստանը ԱՄՆ-ի թիմում է. Դավիթ Զալկալիանի

Վրաստանը մեծ պատիվ ունի լինել Ամերիկայի Միացյալ նահանգների գործընկերը և գլոբալ կոալիցիայի ակտիվ անդամ «իսլամական պետության» դեմ պայքարում: Վրաստանը մեծ ներդրում ունի գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում,-այս հայտարարությունը արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին «իսլամական պետության» (ISIS) դեմ գլոբալ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Դավիթ Զալկալիանին զրուցել է «իսլամական պետությունից» ընթացող վտանգների և դրանց դեմ պայքարի կոորդինացված աշխատանքների մասին:

Վրաստանի առջև գոյություն ունեցող մարտահրավերների մասին զրուցելիս, արտաքին գործերի նախարարը ուշադրություն է դարձրել բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող իրավիճակի և այդ տարածքներից բխող վտանգների վրա:

Մինիստերիալի շրջանակներում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը գործընկեր երկրների նախարարների հետ, այդ թվում ֆրանսիացի, նիդեռլանդցի, լեհ, ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ:

Վրաստանը 2014 թվականից գլոբալ դաշինքի անդամ է: Կառույցի առաջին մինիստերիալը տեղի է ունեցել Բրյուսելում 2014 թվականի դեկտեմբերի 3-ին: