Իշխող թիմը ընտրական համակարգի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու է մի քանի օրում
Իշխող թիմը ընտրական համակարգի կապակցությամբ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու է մի քանի օրում

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, խորհրդարանի լիագումար նիստին, նախագահի տարեկան զեկույցը ներկայացնելուց հետո, այլ հարցերի հետ մեկտեղ խոսել է նաև ընտրական համակարգի կապակցությամբ:

Մամուկա Մդինարաձեն նշել է, որ ընտրական հարցերի վերաբերյալ համաձայնությունը կախված է ոչ միայն իշխանությունից, այլև բոլոր կողմերից:

Նրա խոսքով, իշխող թիմը գիտակցում է իր պատասխանատվությունը և ձեռնարկել է արդյունավետ քայլեր:

«Ես ցանկանում եմ անդրադառնալ վերջին շրջանի նշանակալից մարտահրավերին, որը կոչվում է ընտրական համակարգի վերաբերյալ համաձայնություն: Մեր գործընկերները, ռազմավարական գործընկերների ներկայացուցիչները, որոնց մենք շնորհակալություն ենք հայտնում, կոչ են անում, որ համաձայնության գանք: Համաձայնությունը կախված է երկու կողմերից, ոչ թե միայն մեկից: Մենք վերցրել ենք պատասխանատվություն և ձեռնարկել ենք համապատասխան, արդյունավետ քայլեր»,- ասել է Մամուկա Մդինարաձեն:

Բացի այդ, ըստ Մամուկա Մդինարաձեի, իշխող կուսակցությունը մի քանի օրից կներկայացնի օրենսդրական նախաձեռնություն, կապված  ընտրական համակարգին, որտեղ հաշվի կառնվի այսպես կոչված 40 տոկոսանոց սկզբունքը:

 

 

 

Թողնել մեկնաբանություն