Իշխող քաղաքական ուժը թույլ չի տա հասարակության, իշխանությունների ձեռքբերման, բարելավված դատական իշխանությունների անարդար խտրականությունը
Իշխող քաղաքական ուժը թույլ չի տա հասարակության, իշխանությունների ձեռքբերման, բարելավված դատական իշխանությունների անարդար խտրականությունը

Իշխող քաղաքական ուժը թույլ չի տա հասարակության, իշխանությունների ձեռքբերման, բարելավված դատական իշխանությունների անարդար խտրականությունը,-այս մասին նշված է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման քաղխորհրդի հայտարարության մեջ:

Մանրամասն չեն ներկայացնի այն կոմպլեքսային բարեփոխումների ցանկը, սակայն կներկայացնենք մի քանի ցուցանիշ, որի համաձայն հասարակության մոտ կստեղծվի օբյեկտիվ պատկեր.

–  Վեց անգամ աճել է արդարացուցիչ վճիռների քանակը

–  Երեք անգամ նվազել է նախնական կալանք սահմանելու ցուցանիշը

–  Կրճատվել է հետաքննչական գործողությունների միջնորդության բավարարման ցուցանիշը

–  18 անգամ կրճատվել է (91 միլիոնից մինչև 5 միլիոն լարի) գրավ սահմանելու ցուցանիշը

–  Համարյա 5 անգամ (229 միլիոնից մինչև 48 միլիոն լարի) նվազել է տուգանքներ սահմանելու ցուցանիշը

–   Երեք անգամ նվազել է վարչական բանտարկություն սահմանելու ցուցանիշը

–  200 անգամ մեծացել է ոստիկանության և սիտի պարկի դեմ բավարարված հայցերի բավարարման ցուցանիշը

–  11 անգամ (4453-ից 415) նվազել է Վրաստանից Ստրասբուրգի դատարան ուղարկած հայցերի քանակը

Վրաստանի դատական համակարգի նման վերափոխումը չի մնացել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուշադրությունից դուրս, կոնկրետ.

–  Անընդմեջ երկրորդ տարին է, ինչ աշխարհի առաջատար փորձաքննչական կազմակերպության և Վաշինգտոնի առաջատար «Հերիթեյջ Ֆաունդեյշենի» հետազոտության արդյունքում, Վրաստանի դատական համակարգը իր արդյունավետությամբ Եվրոպայում զբաղեցրել է 18-րդ տեղը, իսկ արևելյան Եվրոպայում զբաղեցրել է առաջին տեղը: Կազմակերպությունը գնահատել է աշխարհի երկրների դատական համակարգերը այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են դատական անկախությունը, դատական գործերի որակը: Արդյունքում կազմակերպությունը հասել է այն եզրահանգման, որ այս չափանիշներով Վրաստանի դատական համակարգը առաջ է անցնում Եվրոպայի 14 երկրից ՝ Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Չեխիայից, Հունգարիայից, Մալթայից, Լատվիայից, Հունաստանից, Կիպրոսից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից և Սլովենիայից:

–  Նույն ժամանակ, «Աշխարհի արդարադատության նախագծի» կողմից ներկայացված օրենքի գերակայության 2017-18 թթ.. ինդեքսի համաձայն, Վրաստանը հայտնվել է Եվրոպայի լավագույն 20-ակում և արևելյան Եվրոպայի և կենտրոնական ասիայի տարածաշրջանում դատական արդյունավետության տեսանկյունից զբաղեցրել է առաջին տեղը: Վրաստանը առաջին տեղն է զբաղեցրել նաև միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների միջև:

–  Համաշխարհային տնտեսական համաժողովի 2018 թվականի «գլոբալ մրցունակության վարկանիշի» համաձայն, Վրաստանը հասարակության պաշտպանության ցուցանիշով, Եվրոպայի լավագույն քսանյակի մեջ զբաղեցրել է 15-րդ տեղը, իսկ կազմակերպված հանցանքից ազատության ինդեքսում 13-րդ տեղը, երբ ազգային շարժման իշխանության օրոք այս ցուցանիշով զբաղեցնում էր 75-րդ տեղը:

–  Համաշխարհային բանկի բիզնես վարելու հետազոտությունում, 2017 թվականին Վրաստանը պայմանագրային վեճերի քննարկման արդյունավետության ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 16-րդ տեղը: