Իշխանությունները հետևողականորեն աշխատել են պատվաստանյութը ստանալու համար և ունենք արդյունք, դա դրական ազդեցություն կունենա հասարակության առողջապահության և տնտեսության բացման վրա. Արչիլ Թալակվաձե
Իշխանությունները հետևողականորեն աշխատել են պատվաստանյութը ստանալու համար և ունենք արդյունք, դա դրական ազդեցություն կունենա հասարակության առողջապահության և տնտեսության բացման վրա. Արչիլ Թալակվաձե

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն հաստատել է կառավարությանը պատվաստանյութի առաքման մասին և Վրաստանը փետրվարին կստանա «Փայզեր» պատվաստանյութը, որը հավատարմագրված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից,- այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալակվաձեն:

Արչիլ Թալակվաձեի խոսքով, առաջին հերթին պատվաստվելու են այն մարդիկ, ովքեր «կովիդ 19»-ի դեմ պայքարի առաջին գծում են և ներկայացնում են բարձր ռիսկի խումբ:

«Մեր նպատակն է պատվաստել բնակչության առնվազն 60%-ին – Դա մեզ կպաշտպանի ապագայում վարակի տարածումից: Պատվաստումն անմիջականորեն կապված է տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի վերադարձի, սահմանափակումների վերացման հետ: Իշխանությունները հետևողականորեն աշխատել են պատվաստանյութը ստանալու համար և ունենք արդյունք, դա դրական ազդեցություն կունենա հասարակության առողջապահության և տնտեսության բացման վրա», – հայտարարել է Թալակվաձեն: