Իշխանությունը և ընդիմությունը պատրաստ են իրականացնել որոշակի քայլեր և գնալ փոխադարձ զիջման. Կառլ Հարցել
Իշխանությունը և ընդիմությունը պատրաստ են իրականացնել որոշակի քայլեր և գնալ փոխադարձ զիջման. Կառլ Հարցել

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը ասում է, որ գոյություն ունի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնության հավանականություն: Նրա խոսքով, իրենք պատրաստ են իրականացնել որոշակի քայլեր և գնալ փոխադարձ փոխզիջման:

«Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի, բայց դեռ կա համաձայնության հնարավորություն: Դա տեղի է ունենում այն բանից ելնելով, որ քաղաքական ղեկավարությունը երկու կողմերից, ինչպես իշխանության, այնպես էլ ընդիմության պատրաստ են իրականացնել որոշակի քայլեր և գնալ փոխադարձ փոխզիջման: Կան տարբեր սցենարներ, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ոչինչ երաշխավորված չէ, բայց եթե համաձայնությունը կայացվի, ապա դա կլինի շատ լավ երկրի համար: Այս հաջողությունը կլինի ազդանշան գործընկերների համար, ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որ Վրաստանում իրականացվում են փոփոխություններ»,- ասել է Կառլ Հարցելը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինի Եվրամիության քայլը, եթե բանակցությունները չկայանան, Հարցելը նշել է, որ այդ վասին վաղ է խոսել:

Իսկ այն հարցին, կվնասվի թե ոչ երկրի ժողովրդավարությունը, եթե համաձայնության չգան, Հարցելը պատասխանել է, որ համաձայնություն գալու հնարավորություններ կան:

այն հարցի շուրջ, թե արդյոք ժողովրդավարությանը կվնասեն, թե ոչ, համաձայնագիր գոյություն չունի, ասել է Հարտցելը: