Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանցի դիվանագետների մասնակցությամբ անց են կացնում հերթական հանդիպումը
Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արտասահմանցի դիվանագետների մասնակցությամբ անց են կացնում հերթական հանդիպումը

Շերատոն հյուրանոցում արտասահմանցի դիվանագետների մասնակցությամբ ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև հերթով երրորդ հանդիպումը։

Հանդիպման հիմնական թեման ընտրական համակարգն է։

Ինչպես մինչ հանդիպումը հայտարարել են ընդիմության ներկայացուցիչները, ընդիմությունը միասնական է այսպես կոչված գերմանական մոդելի հարցում, սակայն սպասում են իշխանությունների պատասխանին, նախորդ հանդիպմանը դիվանագետների կողմից հնչեցրած բազմամանդատ համակարգի վերաբերյալ։

Իշխող թիմի ներկայացուցիչների հայտարարությամբ, այսոր մանրամասն քննարկելու են բազմամանդատ շրջանների հետ կապված առաջարկը։

Առաջին երկու հանդիպումը կայացել է նոյեմբերի 30֊ին և դեկտեմբերի 8֊ին։ Իշխանության ներկայացուցիչների խոսքով, նրանք հաշվի են առել դիվանագիտական կորպուսի խնդրանքը և համաձայնել են հանդիպել։