Իսանիում սպանվել է երթուղային տաքսու վարորդը
Իսանիում սպանվել է երթուղային տաքսու վարորդը

Իսանիում տեղի է ունեցել սպանություն: Ինչպես հայտնի է վեճի ժամանակ մահացու վիրավորվել է երթուղային տաքսիի վարորդը: Վիրավոր վարորդը մահացել է հիվանդանոցում: Լրատվությունն այս մասին տարածում է ներքին գործերի նախարարությունը:

Ինչպես առաջին ալիքին ասել են ՆԳՆ-ում, միջադեպի փաստով հետաքննություն է իրականացվում Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով, որը նշանակում է կանխամտածված սպանություն:

Դրա հետ մեկտեղ, սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ մարդ: