Իսանիի շրջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին արդեն քվեարկել է 8 129 ընտրող
Իսանիի շրջանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին արդեն քվեարկել է 8 129 ընտրող

Թբիլիսիում, Իսանիի շրջանում, N5 ընտրատարածքում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է խաղաղ միջավայրում:

Նշված ընտրատարածքում արդեն քվեարկել է 8 129 մարդ, որը գրանցված ընտրողների 7.25 տոկոս է: Իսանիի շրջանում գրանցված է 112 187 ընտրող:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Իսանիի շրջանում այս պահի դրությամբ գրվել է մեկ բողոք, որը վերաբերում է 58-րդ ընտրատարածքից հանձնաժողովի նախագահի կողմից դիտորդի վտարմանը: Հանձնաժողովի նախագահի տեղեկությամբ, դիտորդը խանգարում էր ընտրական գործընթացին: