Իռլանդիայում պայքարում են «Հանա» հզոր փոթորիկի դեմ
Իռլանդիայում պայքարում են «Հանա» հզոր փոթորիկի դեմ

Իռլանդիայում պայքարում են «Հանա» հզոր փոթորիկի դեմ: Երկրի հարավային մասում մոլեգնող աղետի պատճառով, տարածաշրջանում մոտ  21 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաներգիայի:

Ամենաբարդ վիճակը Կերիի և Կլերի կոմսություններում է, որտեղ հայտարարված է տագնապի կարմիր նշան:

Տեղի իշխանությունը բնակչությանը կոչ է անում մնալ տներում: Տարածվում է տեղեկություն մի քանի տուժածի մասին, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ:

Աղետի գոտում ուժգի քամու, անձրևի և ջրհեղեղի պատճառով չեղարկվել են ավիաչվերթները, դադարեցվել է ծովային երթևեկությունը: Տեղաշարժը սահմանափակվել է նաև ավտոճանապարհներին:

Թողնել մեկնաբանություն