IRI - Եթե ընթացիկ շաբաթ անցկացվեին ընտրություններ, հարցվածների 23%-ը իր ձայնը կտար «Վրացական երազանքի» օգտին, 15%-ը՝ «Ազգային շարժում - միացյալ ընդդիմությանը»
IRI - Եթե ընթացիկ շաբաթ անցկացվեին ընտրություններ, հարցվածների 23%-ը իր ձայնը կտար «Վրացական երազանքի» օգտին, 15%-ը՝ «Ազգային շարժում - միացյալ ընդդիմությանը»

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության համաձայն, եթե ընթացիկ շաբաթ անցկացվեին ընտրություններ, հարցվածների 23%-ը իր ձայնը կտար «Վրացական երազանքի» օգտին, 15%-ը՝ «Ազգային շարժում – միացյալ ընդդիմությանը», իսկ 5%-ը՝ «Եվրոպական Վրաստանին»:

«Լեյբորիստական կուսակցության» օգտին կքվեարկեր 5%-ը, իսկ 4%-ը՝ «Հայրենասերների դաշինքի», 3%-ը՝ «Քաղաքացիական շարժման», 2%-ը՝ «Նոր Վրաստանի համար» կուսակցության, ինչպես նաև 2%-ը՝ «Ժողովրդավար շարժում – միացյալ Վրաստանի համար» կուսակցության օգտին:

Հարցվածների 32%-ը պատասխանել է, որ չգիտի, կամ չի ցանկանում պատասխանել հարցին:

Հետազոտության աշխատանքներն իրականացրել է Հետազոտության և մարքեթինգի ինստիտուտը (IPM), 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ: Հետազոտությանը մասնակցել է ընտրական ձայն ունեցող Վրաստանի 1500 քաղաքացի: