IRI - Վրաստանում, հունիսյան հակառուսական ցույցերից հետո զգալիորեն նվազել է վստահությունը իշխանության նկատմամբ
IRI - Վրաստանում, հունիսյան հակառուսական ցույցերից հետո զգալիորեն նվազել է վստահությունը իշխանության նկատմամբ

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Վրաստանում, հունիսի բողոքի ցույցերից հետո հրապարակում է առաջին հետազոտությունը: Ինչպես նշված է կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ, հունիսյան հակառուսական ցույցերից հետո զգալիորեն նվազել է վստահությունը իշխանության նկատմամբ:

Նրանց տեղեկությամբ, առաջիկա ընտրություններին որևէ կուսակցություն ցայտուն արտահայտված առավելություն չունի, սակայն կա ընտրողին գրավելու ներուժ՝ տնտեսական խնդիրներն առաջ քաշելով, որը կրկին մնում է Վրաստանի քաղաքացիների կարևոր խնդիրը:

Հետազոտության համաձայն, հարցվածների 80%-ը երկրի մասշտաբով կարևոր խնդիր է անվանել գործազրկությունը, ապրուստի միջոցները և աղքատությունը:

Կազմակերպության տարածած տեղեկության համաձայն, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե մեկ տարի, գլխավոր առավելություն ունեցող ուժը դեռևս ցայտուն արտահայտված չէ:

Հետազոտության աշխատանքներն իրականացրել է Հետազոտության և մարքեթինգի ինստիտուտը (IPM), 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ: Հետազոտությանը մասնակցել է ընտրական ձայն ունեցող Վրաստանի 1500 քաղաքացի: