IRI - Վրաստանի ինստիտուտների վարկանիշում առաջին տեղում է զորքը 86%-ով, այնուհետև եկեղեցին 58%-ով և մամուլը՝ 72%-ով
IRI - Վրաստանի ինստիտուտների վարկանիշում առաջին տեղում է զորքը 86%-ով, այնուհետև եկեղեցին 58%-ով և մամուլը՝ 72%-ով

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության համաձայն, Վրաստանի ինստիտուտների վարկանիշում հարցվածների 86%-ը դրական է տրամադրված զորքի նկատմամբ, դրան հետևում են եկեղեցին 58%-ով և մամուլը՝ 72%-ով: Ըստ հետազոտության, հարցվածների 59%-ը դրական է գնահատում ոստիկանության աշխատանքը:

Այլ ինստիտուտների նկատմամբ վստահության ցուցանիշն այսպիսին է.

Հանրային կրթություն՝ 51 %, տեղի ինքնակառավարում՝ 46 %, կառավարություն՝ 37 %, խորհրդարան՝ 37 %, Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 36 %, վարչապետի գրասենյակ՝ 34 %, քաղաքական կուսակցություններ՝ 28 %, մարզպետներ՝ 27 %, դատախազություն՝ 27 %, Ազգային բանկ՝ 27 %, նախագահի գրասենյակ՝ 27 %, դատարաններ՝ 25 %:

Հետազոտության աշխատանքներն իրականացրել է Հետազոտության և մարքեթինգի ինստիտուտը (IPM), 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ: Հետազոտությանը մասնակցել է ընտրական ձայն ունեցող Վրաստանի 1500 քաղաքացի: