IRI - Վրաստանի բնակչության 78 տոկոսը, ով լսել է համամասնական ընտրակարգին անցնելու մասին, կողմ է նշված փոփոխությանը
IRI - Վրաստանի բնակչության 78 տոկոսը, ով լսել է համամասնական ընտրակարգին անցնելու մասին, կողմ է նշված փոփոխությանը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության 78 տոկոսը, ով լսել է համամասնական ընտրակարգին անցնելու մասին, կողմ է նշված փոփոխությանը:

Ինչպես նշված է հետազոտության մեջ, բացի այդ, հարցվածների 78 տոկոսը համարում է, որ համամասնական ընտրակարգին անցնելը դրական ազդեցություն կունենա Վրաստանի ժողովրդավարական զարգացման վրա:

Կազմակերպության տարածած տեղեկության համաձայն, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե մեկ տարի, գլխավոր առավելություն ունեցող ուժը դեռևս արտահայտված չէ:

Հետազոտության աշխատանքներն իրականացրել է Հետազոտության և մարքեթինգի ինստիտուտը (IPM), 2019 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ: Հետազոտությանը մասնակցել է ընտրական ձայն ունեցող Վրաստանի 1500 քաղաքացի: