Իրավիճակը Թբիլիսիի մուտքերի մոտ (ֆոտոշարք)
Իրավիճակը Թբիլիսիի մուտքերի մոտ (ֆոտոշարք)

Համաճարակաբանական բարձր ռիսկի պատճառով քաղաքացիների առողջությունը վերահսկելու նպատակով ստեղծվել են անցակետեր՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Փոթիի և Գորիի մուտքերի մոտ:

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, Պաշտպանության ուժերի հետ միասին, վերահսկում են նշված քաղաքների վարչական սահմանների ուղղությամբ մարդկանց տեղաշարժը, արտակարգ դրության խստացման պատճառով։

Նաև, տեղում իրականացվում է քաղաքացիների թերմոսքրինինգը։

Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել հանրային առողջության ոլորտում վրացական օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Արտակարգ դրության խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության. Ֆիզիկական անձանց համար տուգքը՝ 3000 լարի, իսկ իրավաբանական անձանց՝ 15 000 լարի: Արտակարգ դրության կրկնակի խախտումը քրեական հանցագործություն է և ենթադրում է ազատազրկում ՝ առավելագույնը երեք տարի: