Իրավիճակը Գուրամիշվիլու պողոտայում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի հետևանքով (ֆոտո)
Իրավիճակը Գուրամիշվիլու պողոտայում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի հետևանքով (ֆոտո)

Թբիլիսիում, Գուրամիշվիլու 30 համարում, որտեղ այսօր առավոտյան տեղի է ունեցել ուժգին պայթյուն, մինչ այժմ մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական բրիգադներ և ոստիկանություն:

Դեպքի վայր է այցելել ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին:

Նախնական տեղեկությամբ, 16 հարկանի բնակելի շենքում պայթյունի պատճառ է դարձել գազի կուտակումը:

16-հարկանի բնակելի շենքում պայթյունի հետևանքով քանդվել է չորրորդ հարկը և փշրվել դիմացի շենքի ապակիները:

Միջադեպի հետևանքով տուժած չորս անձանց տեղափոխել են բժշկական հաստատություններ: