Իրավիճակը բավականին հուսալի է, որ մտածենք սահմանափակումների լրացուցիչ մեղմացման մասին. Թամար Գաբունիա
Իրավիճակը բավականին հուսալի է, որ մտածենք սահմանափակումների լրացուցիչ մեղմացման մասին. Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ, Թամար Գաբունիան հայտարարում է, որ ծրագրվում է կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումների մեղմացում:

Ինչպես նշել է Գաբունիան, ներկայիս համավարակային իրավիճակը բարեհույս է:

«Հաշվի առնելով առկա իրավիճակը, համավարակային վիճակը բավականին բարենպաստ է, որպեսզի մտածենք սահմանափակումների հետագա մեղմացման մասին: Այնուամենայնիվ, համավարակային վերլուծությունը դեռևս կարևոր է, և մենք պետք է սպասենք այն երկշաբաթյա ժամանակահատվածին, որն արդեն ունեինք սահմանափակումների միջև ընկած ժամանակահատվածների համար: Փետրվարի 15-ից ի վեր չափազանց շատ սահմանափակումներ են հանվել: Այն ինչ մնացել է, հիմնականում կապված է մշակույթի ոլորտի, սպորտի միջոցառումների, ինչպես նաև ռեստորանների և տարածքների ոլորներին: Համավարակային պատկերի հիման վրա այն նույնպես վերլուծվելու է», – հայտարարել է Գաբունիան: