Իրավիճակը աղետի գոտում. Ֆոտոշարք Ճուբերիից
Իրավիճակը աղետի գոտում. Ֆոտոշարք Ճուբերիից

Ճուբերիում, Նենսկրա գետի մակարդակը զգալիորեն նվազել է: Այս պահին աղետի գոտում աշխատում է ծանր տեխնիկան:

Տեղում աշխատում են նաև «Էներգի Պրո Ջորջիա» ընկերության տեխնիկական խմբի անդամները, քանզի մինչև այժմ Ճուբերիի մի մասին չի մատակարարվում էլեկտրաէներգիա:

Աջ և ձախ ափերը իրար կապող կամուրջը քանդվել է և Ճուբերիի այս երկու մասը կտրվել է իրարից:

Օդերևույթաբանների լրատվությամբ, Մեստիա-Ճուբերի տարածքում հուլիսի 7-ին սպասվում են տեղումներ, իսկ հուլիսի 8-9-ին տեղումները զգալիորեն կնվազեն:

Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Ճուբերիում աղետի կրկնման վտանգ չկա: