Իրավապաշտպանների տվյալներով Ռուսաստանում 236 քաղբանտարկյալ կա
Իրավապաշտպանների տվյալներով Ռուսաստանում 236 քաղբանտարկյալ կա

2019 թվականի մարտի տվյալներով, Ռուսաստանում 236 քաղբանտարկյալ կա: Նրանց թվում են նաև բռնազավթված Ղրիմում ձերբակալվածները: Այս մասին ասված է «կռեմլի քաղաքական բանտարկյալներ» եզրահանգման մեջ, որը պատրաստվել է«մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության և «պերսեուս սթրաթեջի» ամերիկյան իրավաբանական ընկերության համագործակցության հիման վրա: Փաստաթղթի շնորհանդեսը տեղի է ունեցել Վաշինգթոնում:

Ինչպես նշված է եզրահանգման մեջ, իշխանությունների կողմից հաճախ հետապնդման են ենթարկվում քաղաքական ակտիվիստները, նախագահ Պուտինի հակառակորդները, ինչպես նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Փաստաթղթի հեղինակների խոսքով, Ռուսաստանում քաղբանտարկյալների քանակը գնալով աճում է: Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, եթե 2015 թվականին քաղբանտարկյալների թիվը կազմում էր 46, այժմ նրանց թիվը 5 անգամ ավել է:

Հեղինակների խոսքով, այսօր Ռուսաստանում հետապնդվում  54 քաղաքական և 182 կրոնական մոտիվով անձ: