Իրավապահների օրինական պահանջներին չհնազանդվելու փաստով, վարչական հանցանքի համար ձերբակալվել է 21 անձ. ՆԳՆ
Իրավապահների օրինական պահանջներին չհնազանդվելու փաստով, վարչական հանցանքի համար ձերբակալվել է 21 անձ. ՆԳՆ

Իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար, քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն ձերբակալվել է 21 մարդ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարարության տեղեկությամբ, ձերբակալվածների թվում է կուսակցության առաջնորդներից մեկը` Գիորգի Բարամիձեն:

Քիչ առաջ, ՆԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ:

ՆԳՆ-ում նշում են, որ ոստիկանությունը, դատարանի կողմից ներքին գործերի նախարարության վրա դրված պարտականությունների կատարման ընթացքում կիրառել էհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով: