Իրավապահները ձերբակալել են թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության չորս աշխատակցի
Իրավապահները ձերբակալել են թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության չորս աշխատակցի

Կահիրեում, «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակում ռեյդի ժամանակ, իրավապահները ձերբակալել են թուրքական լրատվական գործակալության չորս աշխատակցի: Այս մասին հաղորդում է «Վաշինգթոն պոստը»:

Ինչպես հայտնի է ձերբակալվածների թվում Թուրքիայի մեկ քաղաքացի է: Նրանց գտնվելու վայրը դեռ անհայտ է:

Ըստ «Washington Post»-ի, Եգիպտոսի ​​անվտանգության ուժերի ներկայացուցիչները լրատվական գործակալության գրասենյակում անջատել են անվտանգության տեսախցիկները և ինտերնետը, որից հետո խուզարկել են շենքը:

Ռեյդի ժամանակ, աշխատակիցներից խլել են անձնագրերը, բջջային հեռախոսներն ու համակարգիչները:

Դեպքի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարը, Թուրքիայում Եգիպտոսի դեսպանին փոխանցել է բողոքի նոտա, որից հետո պահանջել է անհապաղ ազատ արձակել Անադոլուի աշխատակիցներին:

Բացի այդ, Մևլութ Չավուշողլուն նշել է, որ ռեյդի անցկացումը առանց որևէ բացատրության դեմ է օրենքին:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները գործել են օրենքի համաձայն: Իսկ Եգիպտոսի ներքին գործերի նախարարը ասել է, որ Անադոլուի գրասենյակում ռեյդը կապված է «Մուսուլման եղբայրների» դեմ ակտիվ պայքարի շրջանակներում: