Իրավակարգի սպաները իր աշխատանքն են սկսել Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում
Իրավակարգի սպաները իր աշխատանքն են սկսել Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում

Ներքին գործերի նախարարությունում շարունակվող քրեական ոստիկանության բարեփոխումների շրջանակներում, Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում աշխատանքն է սկսել իրավակարգի 40 սպա:

ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավակարգի սպաները մինչ այդ աշխատում էին Թբիլիսիի Վակե-Սաբուրթալոյի և Հին Թբիլիսի շրջաններում:

«Իրավակարգի սպան հասարակության վրա կողմնորոշված ոստիկանական գործունեության մոդելն է, որն աշխարհում հանցանքի կանխարգելման փորձված գործիք է: Իրավակարգի սպաների իրավասությունների մեջ են մտնում այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են. Անչափահասների գործերը, ընտանեկան բռնության, հարևանների միջև վեճերի, անօրինական ներգաղթի, խոցելի խմբերի հետ կապված խնդիրների և մարտահրավերների վրա արձագանքը: Նրա գործառույթները ու պարտականությունները ներառում են նաև. Հանցագործությունների կանխարգելման միջոցառումների ծրագրավորում և իրականացում, վարչական իրավախախտումների վարույթ և այլն:

Սպաներն ընտրվել են մրցույթի արդյունքում: Մրցույթի հաղթողները մի քանի ամիս ինտենսիվ մասնագիտական ​​պատրաստվածություն են անցել ՆԳՆ-ի ակադեմիայում»,- հայտարարել են նախարարությունում:

Իրավակարգի սպաների ինստիտուտը կներդրվի նախ մայրաքաղաքի բոլոր շրջաններում, իսկ հետո փուլ առ փուլ, ամբողջ Վրաստանում: