Իրավական հարցերով հանձնաժողովն  աջակցեց դիմակ կրելու կարգին առընչվող օրենսդրական փոփոխությունները
Իրավական հարցերով հանձնաժողովն աջակցեց դիմակ կրելու կարգին առընչվող օրենսդրական փոփոխությունները

Իրավաբանական հարցերն հանձնաժողովն առաջին ընթերցմամբ (արագացված կարգով) քննարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք կարգավորում են դիմակ կրելու կանոնին վերաբերող հարցերը:

Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարի խոսքով, կանոնակարգը կկազմվի հնարավորինս ուշադիր և մանրամասն, որպեսզի հասարակության համար ծանր բեռ չլինի:

Նրա խոսքով, փոփոխությունները չեն վերաբերի բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորվածության վրա:

Օրինագծի համաձայն, փակ տարածքում պարտադիր կլինի կրել դիմակ, իսկ, եթե անձը խախտի օրենքը ապա կտուգանվի 50 լարիով: Սակայն Անրի Օխանաշվիլին նշել է, որ կայացվել է որոշում տուգանքը հասցնել մինչև 20 լարի: Ըստ նրա, օրինագծի համաձայն, առանց դիմակի փակ հասարակական տարածք մուտք գործելու համար իրավաբանական անձը կտուգանվի 500 լարիով:

Իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարի խոսքով, հասարակական տրանսպորտով և մետրոպոլիտենով երթևեկելիս դիմակ կրելու կարգի խախտումը կհանգեցնի 20 լարիանոց տուգանքի՝ օրինագծով նախատեսված 50 լարի փոխարեն:

Փոփոխությունների համաձայն, «Հասարակայնության առողջության մասին» օրենքով նախատեսված հարցերի հետ կապված մեկուսացման և (կամ) կարանտինի կարգի խախտումը կհանգեցնի ֆիզիկական անձի համար 2000, իսկ իրավաբանական անձի՝ 10 000 լարի տուգանքի: Մեկուսացման և / կամ կարանտինի կանոնների կրկնակի խախտման համար արդեն իսկ նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ տնային կալանք՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կոմիտեն սատարեց լիագումար նիստին օրինագի քննարկմանը:

Տեղեկությունը հաղորդում է Խորհրդարանի մամլո ծառայությունը:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան