Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է լսեն գլխավոր դատախազի թեկնածու Իրակլի Շոթաձեին, աղմուկ է:
«Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան և «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Թինա Բոկուչավան դահլիճ են մտել և Իրակլի Շոթաձեին անվանել Բիձինա Իվանիշվիլիի ստրուկ: Նրանք դահլիճ են մտել Բինձինա Իվանիշվիլիի դիմակով:
Նիստի նախագահ, պատգամավոր Անրի Օխանաշվիլին մի քանի անգամ կոչ է արել նրանց հանգիստ մնալ:
«Հանգստացեք, ձեր ներկայացումները պահեք ձեզ համար: Կարող եք մնալ և ինչպես վայել է պատգամավորներին հարցեր տալ: Մենք չենք կարող հետևել նման անպատասխանատու պատգամավորների պահվածքին և անցնել գործնական ձևաչափի», – ասել է Անրի Օխանաշվիլին: