Իրանում, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 64 մարդ:
Ընդհանուր, երկրում վարակից զոհվել է 7183 մարդ: Այս պահի դրությամբ, 2735 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է:
Իրանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2436 նոր դեպք:
Վարակի տարածումից մինչ օրս Իրանում արձանագրված է կորոնավիրուսի 126 949 դեպք, նրանցից ապաքինվել է 98 808-ը: