Իրանում վառելիքի գնի բարձրացման կապակցությամբ կայացած ցույցին տեղի է ունեցել բախում
Իրանում վառելիքի գնի բարձրացման կապակցությամբ կայացած ցույցին տեղի է ունեցել բախում

Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում, վառելիքի գնի բարձրացման պատճառով փողոց դուրս եկած մարդկանց և անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ: Իրանական մամուլի հաղորդմամբ, երկրի հարավային մասում գտնվող Սիրջան քաղաքում տեղի ունեցած խառնաշփոթությունների ժամանակ մահացել է մեկ ցուցարար, կան վիրավորներ: Ցուցարարները փորձել են այրել բենզալցակայանները և  նավթային այլ կայաններ, սակայն ոստիկանությունն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժ են գործադրել նրանց դեմ:

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են այն բանից հետո, ինչ Իրանի կառավարությունը ընդունել է որոշում ավելացնել բենզինի գինը և նրա վաճառքի վրա սահմանել կարգավորումներ: Այսպիսով մեկ լիտր բենզինը 10 հազար ռիալից (մոտ 9 ցենտ) կդառնա 15 հազար ռիալ (15 ցենտ): Կառավարության որոշմամբ, այս գնով հնարավոր կլինի գնել ամսեկան միայն 60 լիտր: Նրանք, ովքեր ցանկանում են ավելի շատ բենզին գնել, ապա պետք է վճարեն ավելի թանկ:

Իրանական մամուլի հենվելով, «ռոյտերը» գրում է , որ ցույցերը անց են կացվում Իրանի մոտ 40 քաղաքներում: