Իրանում ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի խոցման գործով ձերբակալվել է մի քանի մարդ
Իրանում ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի խոցման գործով ձերբակալվել է մի քանի մարդ

Իրանում ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի խոցման գործով ձերբակալվել է մի քանի մարդ:

«Ասոշիեյթեդ պրես» գործակալության տվյալներով, այս մասին ասել է իրանական դատական ​​համակարգի ներկայացուցիչը: Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Իրանի դատական կառույցում կստեղծվի հատուկ բաժին, որը կուսումնասիրի ինքնաթիռի կործանման գործը: Հետաքննչական մարմնի մեջ կլինեն դատավորներ և տասնյակ փորձագետներ:

«Սա սովորական գործ  չէ: Ամբողջ աշխարհը հետևում է այս հետաքննությանը»,- ասել է Իրանի նախագահը: Նա ինքնաթիռի վթարը անվանել է «աններելի սխալ» և խոստացել պատժել պատասխանատուներին:

Իրանի դատական ​​համակարգի ներկայացուցիչը չի մանրամասնել, թե քանի մարդ է ձերբակալվել, սակայն ասել է, որ հետաքննությունը դեռ նախնական փուլում է: