Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 825 նոր դեպք, մահացել է 211 պացիենտ
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 825 նոր դեպք, մահացել է 211 պացիենտ

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշ: Երկրում արձանագրվել է վարակման 3 825 նոր դեպք, մահացել է 211 պացիենտ: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության տվյալներին:

Վարակի տարածումից առ այսօր, Իրանում գրանցվել է «կովիդ 19»-ի 461 044 հաստատված դեպք, մահացել է 236 380 մարդ: