Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 822 նոր դեպք, մահացել է 251 մարդ
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 822 նոր դեպք, մահացել է 251 մարդ

Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 3 822 նոր դեպք, մահացել է 251 մարդ: Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին:

Վարակի տարածումից առ այսօր, Իրանում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 500 075 դեպք: Մահացել է 28 544 մարդ: