Իրանի սահմանին կանգնած վրացի վարորդների հայրենիք փուլ առ փուլ վերադարձը շարունակվում է. ԱԳՆ
Իրանի սահմանին կանգնած վրացի վարորդների հայրենիք փուլ առ փուլ վերադարձը շարունակվում է. ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի հյուպատոսության հաղորդմամբ, հունվարի 30-ին Իրանի սահմանին կայանված ևս յոթ բեռնատարների վարորդների թույլատրել են հատել սահմանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, իրանական կողմի հետ ինտենսիվ աշխատանքներ են տարվում, սահմանին կանգնած վրացի վարորդների հարցի շուրջ:

Գերատեսչության տվյալներով, Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի հյուպատոս, Գիորգի Սախլթխուցիշվիլին հանդիպում է ունեցել տրանզիտի և միջազգային փոխադրումների վարչության տնօրենի հետ, որի շրջանակներում քննարկվել են սահմանին կանգնած վրացի վարորդների ժամանակին վերադարձի հնարավորությունները:

«Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Վրաստանի ներկայացուցչությունը մշտական ​​կապի մեջ է վարորդների հետ և տեղեկացված է նրանց վիճակի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների մասին: Հարկ է նշել, որ իրանական կողմը անցյալ շաբաթ սկսել է սահմանին կանգ առած մեքենաների աստիճանական բացթողումը»,- ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից: