Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ Եվրամիությունը արտահայտել է իր վրդովմունքը
Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ Եվրամիությունը արտահայտել է իր վրդովմունքը

Եվրամիությունը իր վրդովմունք է արտահայտել Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման կապակցությամբ: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի հաշվետվությունում, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայք էջում:

«Եվրամիության խորհուրդը վրդովված է բալիստիկ հրթիռի կապակցությամբ Իրանի գործունեությամբ և կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործողություններից, կոնկրետ, բալիստիկ հրթիռների արձակումից, որը չի համապատասխանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2231 բանաձևին»,-ասված է հայտարարությունում:

Եվրամիությունում հայտարարում են, որ բալիստիկ հրթիժների փորձարկման քանակը և հաճախականության աճը հզորացնում է անկայությունը և անվստահությունը տարածաշրջանում:

Բացի այդ, Եվրամիության խորհուրդը իր վրդովմունքն է արտահայտել մի քանի անդամ պետության տարածքում Իրանի թշնամական գործողությունների կապակցությամբ, որի պատճառով երկու ֆիզիկական և մեկ իրավաբանական անձի նկատմամբ հաստատել են պատժամիջոցներ: