Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Դավիթ Զալկալիանիին հանձնել է հավատարմագրերի պատճենը
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Դավիթ Զալկալիանիին հանձնել է հավատարմագրերի պատճենը

Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, Աքբար Ղասեմի Ալիաբադին (Akbar Ghasemi Aliabadi) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանիին:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, պատճեների փոխանցման արարողությունից հետո, տեղի է ունեցել ներածական հանդիպում: Նախարարը գոհունակություն հայտնեց Վրաստանում Իրանի նոր դեսպանի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների օրակարգային հարցերը և հետագա համագործակցության հեռանկարները: Վրաստանում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Իրանի միջև առկա համագործակցությունը»,- ասված է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: