Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները մտել են ուժի մեջ
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները մտել են ուժի մեջ

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները մտել են ուժի մեջ: Սահմանափակող միջոցները առաջին հերթին ուղղված են նավթային և բանկային ոլորտների դեմ:

Ինչպես հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, Իրանի դեմ հաստատված պատժամիջոցները վերաբերում են 600-ից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանց: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, պատժամիջոցների այս փաթեթը ամենախիստն է, մինչ այս հաստատված պատժամիջոցներից: Դրա հետ մեկտեղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել Իրանի հետ: Նրա խոսքերով Վաշինգթոնը նպատակն է Թեհրանին կանգնեցնել պարզ ընտրության առջև, հրաժարվել միջուկային զենքից և դադարեցնել բացասական գործողությունները, կամ էլ գնալ մինչև տնտեսական ճգնաժամ:

Վաշինգթոնի որոշմամբ պատժամիջոցները վերաբերելու են նաև երրորդ երկրների ընկերություններին, որոնք համագործակցում են իրանական ընկերությունների հետ: Reuters-ը իր աղբյուրին հենվելով գրում է, որ իրանական նավթի ներկրման վրա հաստատված էմբարգոից 180 օրվա ընթացքում նախատեսվել է 8 երկիր, այդ թվում Հարավային Կորեան: Նոր պատժամիջոցների կապակցությամբ վրդովմունք է արտահայտել Եվրամիությունը:

Կազմակերպության հայտարարությունում ասված է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգության համար ունի մեծ նշանակություն:

Դոնալդ Թրամփի որոշմամբ, ԱՄՆ-ն Իրանի հետ ձևակերպված համաձայնագիրը լքել է 2018 թվականի մայիսին: Թեհրանի և միջազգային վեցյակի (ԱՄՆ,Ռուսաստան,Չինաստան,Մեծ Բրիտանիա,Գերմանիա,Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ձևակերպվել է 2015 թվականին և այն Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն նախատեսում էր պատժամիջոցների վերացում:

 

 

Թողնել մեկնաբանություն