Իրանի արտաքին գործերի նախարարը Վրաստան կայցելի հունվարի 27-28-ին
Իրանի արտաքին գործերի նախարարը Վրաստան կայցելի հունվարի 27-28-ին

Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կհարգի Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի հերոսների հուշահամալիրը: