Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի  հետ
Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Ինչպես փոխանցում է Իրանի պետական լրատվական գործակալությունը, այս մասին խոսել է երկրի նախագահ, Հասան Ռոուհանին: Նա նշել է, որ այսօր բանակցությունների համար հարմար պահ չէ և նրանց ընտրությունը միայն դեմ լինելն է:

Հասան Ռոուհանիի հայտարարությունից մեկ օր շուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը չի փորձում բանակցություններ սկսել Իրանի հետ, սակայն եթե Իրանը պատրաստ է բանակցությունների համար, ապա պաշտոնական Թեհրանը կդիմի Վաշինգթոնին:

Իրանի կողմից որոշակի վտանգների մասին Վաշինգթոնում խոսել են մի քանի շաբաթ առաջ: Դրանից հետո Միացյալ Նահանգները որոշել է մեծացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային հարցով ձևակերպած համաձայնությունը լքելու մասին, որից հետո կրկին գործի են դրվել համաձայնությամբ վերացված պատժամիջոցները: