Իրանցի փրկարարները ավիաաղետի վայրում գտել են սև արկղերը
Իրանցի փրկարարները ավիաաղետի վայրում գտել են սև արկղերը

Իրանցի փրկարարները, ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում գտել են սև արկղերը: Լրատվությունն այս մասին ուկրաինական մամուլը տարածում է Իրանի դատախազությանը հենվելով:

Իրանի դատախազությունում հայտարարել են, որ հայտնաբերվել են երկու սև արկղերը:

Միևնույն ժամանակ մամուլի հաղորդմամբ, բացառվել է ահաբեկչության տարբերակը և հետաքննությունն ընթանում է տեխնիկական անսարքության ուղղությամբ:

«Ուկրաինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է թռիչքից երկու րոպե անց: