Իրանական մամուլի լրատվությամբ, հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները խոցել են ամերիկյան անոդաչու հետախույզ ինքնաթիռ
Իրանական մամուլի լրատվությամբ, հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները խոցել են ամերիկյան անոդաչու հետախույզ ինքնաթիռ

Իրանական մամուլի լրատվությամբ, հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները խոցել են ամերիկյան անոդաչու հետախույզ ինքնաթիռ:

Իրանի բանակում հայտարարում են, որ ամերիկյան թռչող սարքը խախտել է Իրանի օդային տարածքը: Նշված հատվածը գտնվում է Օրմուզի նեղուցի մոտ: Թեհրանում ասում են, որ սարքը խոցվել է օդային պաշտպանության համակարգով:

Իրանական մամուլի լրատվությամբ, ամերիկյան կողմը արձագանքել է փաստին և չի հաստատել թռչող սարքի կողմից Իրանի օդային տարածքը խախտելու և նրա ոչնչացնելու փաստը: