Իրակլի Շոթաձեն հեռացել է պաշտոնից
Իրակլի Շոթաձեն հեռացել է պաշտոնից

Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հեռացել է պաշտոնից:

Իրակլի Շոթաձեն տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.

«Առաջին հերթին ցանկանում եմ հասարակությանը պարզաբանել, որ այսօր ընդունված որոշումը դատարանի միայն առաջին ատյանի որոշումն էր, իրավական գործընթացը անպայման շարունակվելու է և ես համոզված եմ, բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Դրա համար մենք արել ենք ամեն ինչ, հասարակությունը պետք է դա գիտենա:

Իմ , որպես Վրաստանի գլխավոր դատախազի համար, կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը պետական ինստիտուտների, առանձնապես արդարադատության կարևորագույն օղակի՝ դատախազության նկատմամբ: Այս համակարգում աշխատանքի ժամանանակաշրջանում, իմ ողջ աշխատանքը ուղղված էր օրենքի գերակայության հաստատմանը և ցանկանում եմ հավատալ, որ մեր հասարակությունը, մենք բոլորս միասին կկարողանանք հաստատել օրենքի գերակայությունը մեր երկրում:

Իմ համար շատ կարևոր է արդար արդարադատությունը, երբ գործը վերաբերում է անչափահասների սպանությանը:

Այսօր, դատախազության կողմից դատարանում ներկայացվել էին ապացույցներ, որոնք իմ կարծիքով ապահովելու էին գործով արդար վճռի կայացումը: Առաջին ատյանի դատարանը չի նախատեսել այդ ապացույցները և այս շատ ծանր գործով արդար որոշում այս փուլում չի կայացվել: Սակայն այս գործընթացը շարունակվելու է վերին ատյաններում և գտնում եմ, որ բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության:

Ցանկանում եմ անձամբ դիմել, Խորավայի փողոցում սպանված անչափահասների ծնողներին, ես եղել եմ և կամ ձեր կողքին: Ինչպես երկրի գլխավոր դատախազ և ինչպես հայր, պաշտոնը ձեր որդու կյանքից թանկ չէ և ոչ էլ որևէ բան: Ցանկանում եմ գիտենաք, որ արել եմ հնարավորինս մեղավորներին պատժելու համար:

Ես ցանկանում եմ հավատաք նրան, ինչ ասում եմ: Այսօր ես հեռանում եմ պաշտոնից և համոզված եմ, որ այս գործով արդարադատությունը կհաղթի:

Նույն ժամանակ ցանկանում եմ դիմել հասարակությանը, որոնք ցանկանում են կանգնել զավակներին կորցրած ծնողների կողքին, անել ամեն ինչ հետաքննությանը օգնելու համար և համագործակցել հետաքննության հետ»,-ասված է Իրակլի Շոթաձեի հայտարարության մեջ: