Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ուզբեկստան
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ուզբեկստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն պատվիրակության հետ միասին հունվարի 20-23-ին պաշտոնական այցով կմեկնի Ուզբեկստանի Հանրապետություն:

Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ կանցկացնի վարչապետի, Օլիի մաջլիսի սենատի նախագահի և օրենսդրական պալատի նախագահի հետ:

Այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և Ուզբեկստանի Հանրապետության  Օլիի մաջլիսի միջև կնքվելու է միջխորհրդարանական փոխգործակցության հուշագիր:

Նախատեսված է Վրաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ներդրումների պետական կոմիտեի նախագահի, զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի նախագահի և Սամարղանդիի նահանգի քաղաքապետի հետ:

Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեն պատվիրակության հետ միասին կհանդիպի վրացական սփյուռքի ներկայացուցիչներին:

Այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ կդնի Ուզբեկստանի Հանրապետության առաջին նախագահ Իսլամ Կարիմովի գերեզմանին: