Իրակլի Կոբախիձեն մեկնում է ԱՄՆ
Իրակլի Կոբախիձեն մեկնում է ԱՄՆ

Վրաստանի խորհրդարանի նախագահը փետրվարի 3-10 պաշտոնական այցով կլինի Ամերիկայի Միացյալ նահանգներում: Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի, Կոնգրեսում Վրաստանի բարեկամների խմբի նախագահ Թեդ Փոսթի, համանախագաճ ՞երի Քոնոլիսի, ներկայացուցիչների պալատին կից Կոնգրեսի դեմոկրատական գործընկերության նախագահ Փիթեր Ռոսքամի և ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավարի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահը Ջոնս Հոքինսի համալսարանում խոսքով կդիմի ուսանողներին և հրավիրված հյուրերին:

Այցի շրջանակներում, Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Կարնեգիի խաղաղության ֆոնդի կլոր սեղանի աշխատանքին: