Իրակլի Կոբախիձեն կարկառուն պրոֆեսիոնալ է և զարմանալի չէր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի վարելը առաջարկել են հենց նրան. Կախա Կուճավա
Իրակլի Կոբախիձեն կարկառուն պրոֆեսիոնալ է և զարմանալի չէր, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի վարելը առաջարկել են հենց նրան. Կախա Կուճավա

Փոխնախագահների թիվը բավականին մեծ է, սակայն, առաջարկը արվել է Իրակլի Կոբախիձեին. Նա կարկառուն պրոֆեսիոնալ է, նրան լավ են ճանաչում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և զարմանալի չէր, որ Իրակլի Կոբախիձեին առաջարկեցին վարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը,- այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար, Կախա Կուճավան:

Կախա Կուճավան պատվիրակության հետ միասին գտնվում է Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Այսօր, վեհաժողովի լիագումար նիստը նախագահում է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության առաջնորդ, վեհաժողովի փոխնախագահ Իրակլի Կոբախիձեն: