Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ՊԱԾ-ում ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք ընտրությունների կապակցությամբ նշանառվում են ապակառուցողական սցենարի մեջ
Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ ՊԱԾ-ում ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք ընտրությունների կապակցությամբ նշանառվում են ապակառուցողական սցենարի մեջ

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկը, Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ պետական անվտանգության ծառայությունում, հարցաքննվել է այսպես կոչված հեղափոխական սցենարի վերաբերյալ իր իսկ կողմից տարածված տեղեկատվության կապակցությամբ:

Ինչպես նշել է Կոբախիձեն, գերատեսչությունում նա խոսել է տեղեկատվության աղբյուրի մասին, ինչպես նաև ներկայացրել է այն մարդկանց ցուցակը, որոնք նշանառվում են ապակառուցողական գործողությունների համար:

«Ես գտնվում էի պետական ​​անվտանգության ծառայությունում այն տեղեկատվության կապակցությամբ, որը ես տարածել էի մի քանի օր առաջ, որը վերաբերում էր այսպես կոչված հեղափոխական սցենարի շրջանակներում «Ազգային շարժման» առաջնորդների ու ակտիվիստների պատրաստությանը: ՊԱԾ-ում անվանել եմ իմ տեղեկատվության աղբյուրը, ինչպես նաև տեղեկատվության բովանդակությունը և ներկայացրել եմ մարդկանց ցուցակները, որոնք նշանառվում էին նման ապակառուցողական սցենարի մեջ: Մենք ասել ենք, որ ստեղծվել էին խմբեր, այսպես կոչված էկիպաժներ, որոնց կազմում էին նախկին իրավապահները, ունեցել են զենքի որոշակի տեսակներ և զինված եկել են ընտրությունների օրը, այդ թվում էլեկտրաշոկերներով: Շատ պարզ էր, թե որն էր նպատակը ընտրությունների օրը, ինչպես նաև հետընտրական շրջանում: Մենք անվանեցինք նրանց առաջնորդներին, այդ թվում Միխեիլ Սաակաշվիլիին, ով այս ամենի ղեկավարն է, և այս տեսանկյունից նույնպես գործել են, օրինակ ՝ Դեվի Ճանկոտաձեն, Դիմիտրի Շաշկինը և այլոք, այդ ամենը պլանավորված էր նրանց կողմից»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հարցին, թե ով է եղել տեղեկատվության աղբյուրը, Կոբախիձեն ասել է.  «Աղբյուրը չեմ կարող անվանել, ես այն ասել եմ հետաքննությանը»: