Իրակլի Կոբախիձեն հարգանքի տուրք է մատուցել Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել հուշակոթողին
Իրակլի Կոբախիձեն հարգանքի տուրք է մատուցել Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել հուշակոթողին

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հարգանքի տուրք մատուցեց 1989 թվականի Ապրիլի 9-ին հայրենիքի ազատության համար ողբերգաբար զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրեց հուշահամալիրին:

Իրակլի Կոբախիձեն Ռուսթավելի պողոտայում էր կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և խորհրդարանական մեծամասնության անդամների հետ:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, ինչի հետևանքով եղան զոհեր։ Ցրման արդյունքում զոհվել էր 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել էին անհայտ գազից:

Ավելի ուշ՝ 1991 թ. ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման մասին: Ապրիլի 9-ը գրանցվեց Վրաստանի պատմության մեջ` որպես ողբերգության օր, և միաժամանակ Վրաստանի անկախության վերականգնման օր։