Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլյան Մորի Պասկիեյի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլյան Մորի Պասկիեյի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն հանդիպում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լիլյան Մորի Պասկիեյի հետ։

Հանդիպումը ընթանում է խորհրդարանում փակ դռների հետևում։ Հանդիպմանը ներկա են նաև խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Սոփո Քաղաքական և խորհրդարանական մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն։

Հանդիպումից հետո Իրակլի Կոբախիձեն և Լիլիան Մորի Պասկիեն անելու են համատեղ հայտարարություններ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկյեն, ով  Վրաստան է այցելել երեկ, պաշտոնական հանդիպումները սկսել է այսօրվանից:

Այսօրևեթ Լիլյան Պասկյեն այցելելու է Ծերովանի և Օձիսի գյուղեր և տեղում ծանոթանալու է բռնազավթված տարածաշրջանի հարակից տարածքում գոյություն ունեցող իրավիճակի հետ: